Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Արթուր Մեսչյանին

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Արթուր Մեսչյանին
03.03.2019 | 15:24

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի 70-ամյակին. «Հարգելի պարոն Մեսչյան,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյակի առթիվ:


Ձեր ճարտարապետական և երաժշտական հեղինակային ստեղծագործություններն իրենց ինքնատիպությամբ, ուրույն ձեռագրով, համամարդկային արժեքներին հավատարմությամբ և խորությամբ իրենց մեծ հետքն են թողել հայ ժողովրդի մշակութային ժառանգության վրա։ Որպես մտավորական ևս Ձեր խոսքը մշտապես կարևոր նշանակություն է ունեցել և շարունակում է ունենալ հասարակության համար ու բարձր գնահատվել ժողովրդի կողմից։ Շատ ուրախ եմ, որ Դուք շարունակում եք ստեղծագործական ակտիվ գործունեությունը՝ Ձեր նպաստը բերելով մայրաքաղաք Երևանի զարգացման կարևոր գործին։


Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան առթիվ՝ մաղթում եմ Ձեզ, պարոն Մեսչյան, քաջառողջություն, երջանկություն, բեղմնավոր գործունեություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ»։

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ